Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis svetlana
A A
Սպորտ

Ռուս թենիսիստուհին չի կարողացել մեկնել Վաշինգտոն՝ վիզայի պատճառով

Ռուսաստանցի թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովան չի կարող պաշտպանել իր տիտղոսը թենիսի Վաշինգտոնի ավանդական մրցաշարում, քանի որ առայսօր չի ստացել ԱՄՆ-ի մուտքի վիզան:

«Առայժմ ոչ մի առաջընթաց չկա այդ գործում, թեեւ իմ թվիթերյան էջում կատարածս գրառումը մեծ արձագանք է գտել լրատվամիջոցներում: Ես արդեն երեք ամիս է` գտնվում եմ սթրեսային վիճակում: Փետրվարին ԱՄՆ-ի դեսպանատուն ներկայացրել էի իմ նոր անձնագիրը, քանի որ նախորդի բոլոր էջերը սպառվել էին: Սակայն մայիսին հասկացա, որ մուտքի վիզայի հարցը ձգձգվում է: Վեց ամիս պահելուց հետո դեսպանատունը այն վերադարձրեց ինձ, բայց այժմ կրկին հետ է պահանջում: Այժմ սպասում եմ Կանադայի մուտքի վիզային, որը պատրաստ կլինի 5 օր հետո», - ասել է 34-ամյա թենիսիստուհին:

Սվետլանա Կուզնեցովայի գրառումն այն մասին, որ չի կարող մասնակցել Վաշինգտոնի մրցաշարին՝ իրեն մուտքի վիզա չտրամադրելու համար, մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական ԶԼՄ-ներում:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի խոսնակ Անդրեա Կալոնը նույնպես արագ արձագանքել է, եւ իր թվիթերյան էջում գրել է, որ թենիսիստուհու մուտքի վիզան արդեն պատրաստ է, եւ նա կարող է այն վերցնել դեսպանատնից:

Նշենք, որ Վաշինգտոնի մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 29-ին եւ ավարտվելու է օգոստոսի 4-ին: