Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport evro-2019
A A
Սպորտ

Իսպանիայի եւ Պորտուգալիայի մարզիչները բարդ խաղ են ակնկալում եզրափակիչում

Հուլիսի 27-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը: Խաղից առաջ թիմերի գլխավոր մարզիչները հանդիպեցին լրագրողների հետ և պատասխանեցին նրանց հարցերին:

«Վաղը շատ գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ եմ ակնկալում երկու թիմերի կատարմամբ, ինչպես դա եղավ խմբային փուլի հանդիպման ժամանակ։ Կարծում եմ, որ խաղի ելքը կորոշվի փոքր գործոնների հաշվին։ Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք մեր կողմը լինեն։ Ես գոհ եմ ֆուտբոլիստների խաղից և հավատում եմ նրանց», - լրագրողներին ասաց Իսպանիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան։

«Մեզ բավականին բարդ հանդիպում է սպասվում, ինչպես դա եղավ խմբային փուլում։ Ծանոթ ենք մրցակցին։ Գիտենք, որ իսպանացիները փորձելու են շատ տիրապետել գնդակին, հարձակվել։ Վաղը իսկական տղամարդկանց պայքար է լինելու։ Մենք ամեն ինչ կանենք՝ դրական արդյունքի հասնելու համար», - այդպես մեկնաբանեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը։

Հավելենք, որ Իսպանիայի և Պորտուգալիայի Մ19 հավաքականներն արդեն հանդիպել են այս առաջնության խմբային փուլում։ Այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։