Բացել լրահոսը Փակել լրահոսը
arcax
A A
Պաշտոնական

Քննարկվել են Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ խաղերի անցկացման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:

Քննարկվել են խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ