Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik-jablonec
A A
Սպորտ

Արդյո՞ք «Փյունիկին» կհաջողվի շարունակել Պրահայի «Սպարտայի» սկսած գործը

Երեւանի «Փյունիկն» այսօր կանցկացնի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը: Հայաստանի փոխչեմպիոնը Գյումրիի քաղաքային մարզադաշտում կընդունի չեխական «Յաբլոնեց» թիմին, որն իր երկրի վերջին առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը:

«Փյունիկի» մրցակիցը ընկճված տրամադրությամբ է ժամանել Հայաստան, քանի որ Չեխիայի առաջնության վերջին խաղում 0:2 հաշվով զիջել է Պրահայի «Սպարտային» եւ կրել իր առաջին պարտությունը նոր մրցաշրջանում: Բացի այդ չեխերը ինքնաթիռի չվերթի հետ կապված խնդրի պատճառով մեծ ուշացումով են հասել Գյումրի՝ չկարողանալով անցկացնել նախախաղային մարզում:

սՀիշեցնենք, որ «Փյունիկը» որակավորման 1-ին փուլում երկու հանդիպումների արդյունքներով հաղթահարել է հյուսիսմակեդոնական «Շկուպի» թիմի արգելքը (3:3, 2:1): «Յաբլոնեցն» այդ փուլը բաց է թողել, քանի որ Չեխիան բարձր տեղ է զբաղեցնում եվրոպական գավաթների վարկանիշային աղյուսակում: