Բացել լրահոսը Փակել լրահոսը
67044691_691914417939316_8109701409437384704_n
A A
Հասարակություն

Գիտության կոմիտեի նախագահը կարեւորում է միջազգային համագործակցությունը

Գիտության ոլորտը կհամալրվի երիտասարդ մասնագետներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Ըստ պարոն Հարությունյանի՝ առաջիկա ամիսներին կհայտարարվի գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ։

«Մրցույթներ կհայտարարվեն նաեւ բարձր արդյունավետություն ունեցող գիտաշխատողների եւ երիտասարդ գիտաշխատողների հավելավճարի տրամադրման համար»։

Գիտության կոմիտեի նախագահը կարեւորեց միջազգային համագործակցությունը՝ շեշտելով, որ առանց դրա գիտությունը չի զարգանա։

Պարոն Հարությունյանի խոսքով՝ մշակման փուլում է գիտության կոմիտեի եւ Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության, Չինաստանի երկրաշարժերի վարչության միջեւ երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։