«Քաղաքական երկխոսության» նպատակը հասարակության տարբեր շերտերի միջև դիալոգի ապահովումն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների իրացման վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ։
Կազմակերպության նախագահ Ավնիկ Մելիքյանի խոսքով՝ կազմակերպությունը ձևավորվել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան քաղաքական զարգացումների հետևանքով, երբ որ հնարավորություն ստեղծվեց իշխանության, կառավարող ուժի և արտախոհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների միջև ստեղծել երկխոսության հնարավարություն։
Ըստ Մելիքյանի՝ երկխոսության նպատակը աշխատանքային փաստաթղթեր, առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծելն է, որպեսզի հանրության տարբեր շերտերի, փորձագետների կարծիքները կայացվող որոշումներում, օրինագծերում հաշվի առնվեն։
Բոլոր դժվար, անհասկանալի հարցերը, որոնք հասկանալի չեն հասարակ քաղաքացուն, «Քաղաքական երկխոսության» նախագահի խոսքով, կազմակերպությունը փորձում է տարբեր վիզուալ, բացատրական ինչ-որ գրառումների միջոցով ավելի հասանելի դարձնել։
Մանրամասները տեսանյութում․