Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն կտա

Այսօր Կառավարության նիստին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆԱԻՐԻԱՆ», փակ բաժնետիրական ընկերության,«ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտերը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագծերը:

Կառավարությունը որոշում կայացրեց ներկայացված բոլոր նախագծերն ընդունել: Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում: