A
A
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն