A
A
Վահագն Հարությունյանը հրապարակել է հավաքականի կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը այսօր հրապարակել է թիմի կազմը, որը կմեկնի Անդորրա՝ մասնակցելու Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կազմն ունի հետևյալ տեսքը.
- Կայլա Քեշմեշյան – ԱՄՆ
- Անի Հովհաննիսյան – Հայաստան
- Փաթիլ Յակուբյան – ԱՄՆ
- Մերի Մարկարյան - ԱՄՆ
- Շաքե Պողոսյան - Հայաստան
- Էլեն Շահինյան – Հայաստան
- Քրիստինա Օհանյան – Հայաստան
- Էմմա Մկրտչյան - Հայաստան
- Արեգնազ Օրուջյան – ԱՄՆ
- Իրա Դանիելյան - Արցախ
- Մերի Գրիգորյան - Հայաստան
- Տաթև Գոմցյան – ԱՄՆ
Այս օրերին ընթանում է կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքը։