Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130981
A A
Հասարակություն

Իմ հոր գործը որևէ ատյան չի կարող փաթաթել վզիս ու ինձ հլու-հնազանդ դարձնել. Հայկ Հովհաննիսյանը՝ Տավարացյանին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը նիստի ժամանակ հարց ուղղեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին, թե ադյոք նա չի՞ ցանկանում ինքնաբացարկ հայտնել։ Պատճառը հետևյալն է.

«Սրանից առաջ մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատը գտնվել է ԲԴԽ-ում, որի անդամն եմ հանդիսանում նաև ես, և տվյալ գործով Դուք ինքնաբացարկ եք հայտնել՝ նկատի ունենալով, որ Ձեր հոր գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի վարույթում, և հետևաբար՝ Դուք չեք կարող լինել անկաշկանդ, մի մոռացեք, որ ես այդ պալատի անդամ եմ»։

Ի պատասխան Նախշուն Տավարացյանի՝ Հայկ Հովհաննիսյանը շեշտեց, որ չի պատրաստվում ինքնաբացարկ ներկայացնել, որովհետև դրա իրավական հիմքը չի տեսնում:

«Դուք իմ ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ ունեք ոչ պատշաճ տեղեկատվություն», - ասաց ԲԴԽ անդամը և ներկայացրեց իր ինքնաբացարկի հիմքերը: Հայկ Հովհաննիսյանը հավելեց. «Իմ հոր գործը որևէ ատյան և որևէ մեկը չի կարող փաթաթել իմ վզին ու ինձ դարձնել հլու-հնազանդ, որովհետև իմ հայրը ինձ դաստիարակել է, որ այն բոլոր դեպքերում, երբ հանրային շահը բախվում է ընտանեկան շահին, ես պետք է գերադասեմ հանրային շահը»: