Բացել լրահոսը Փակել լրահոսը
274C9FB0-5DFF-4B1D-B04A-2FE3A214F2FA_w1023_r1_s
A A
Հասարակություն

Լևոն Երանոսյանի գործով նիստը չկայացավ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նորք նստավայրում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը չկայացավ: 

Նշենք, որ նախորդ նիստերին հետազոտվում էին գործում առկա փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Ըստ մեղադրանքի` «Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով բազմաթիվ անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս»։