A
A
Նովակ Ջոկովիչը թայ-բրեյքում հաղթեց Ռոջեր Ֆեդերերին եւ պաշտպանեց իր տիտղոսը
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի առաջին ռակետը Նովակ Ջոկովիչը հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում եւ պաշտպանեց 2018թ նվաճած տիտղոսը:
Սերբ թենիսիստը վճռորոշ խաղում թայ բրեյքում առավելության հասավ մրցաշարի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4), 4:6, 12:12 (7:3):
Հանդիպումը տեւեc 4 ժամ, 55 րոպե: Սա Ուիմբլդոնի մրցաշարի պատմության մեջ ամենաերկարատեւ եզրափակիչն էր:
Հարկ է նշել, որ այս տարի Ուիմբլդոնում առաջին անգամ գործեց թայ-բրեյքի կանոնները, ինչը պետքական եղավ հենց եզրափակիչ խաղում:
Հավելենք, որ Նովակ Ջոկովիչը հինգերորդ անգամ հաղթեց լոնդոնյան մրցաշարում, ընդ որում երեք դեպքում նա առավելության է հասել հենց Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, որը Ուիմբլդոնի 9-ակի չեմպիոն է: