Մինչ ջրաշենցիները վնասի փոխհատուցման են սպասում՝ գյուղապետը հերքում է բոլոր մեղադրանքները․ Loritv (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2019_ի ողջ հունիսը աղետալի էր Լոռու մարզի Ջրաշեն գյուղի համար: Սելավից 1 ամիս անց էլ՝ խոնավության տհաճ հոտն ու հետևանքները զգացնել են տալիս, հայտնում է loritv.am-ը:
Հունիսի 4-ի կարկուտից դեպի Երևան ճանապարհահատվածին մոտիկ գյուղի հողատարածքներն են տուժել, հունիսի 11-ի ու 28-ի հորդառատ ջրհեղեղներից մեծ վնասներ են կրել բնակիչների թե գույքը, թե ցանքատարածությունները: Ավերվել են նաև գյուղամիջյան ճանապարհները: Համայնքի միջոցներով մի անգամ բացել են այն, բայց հունիսի վերջին սելավը նորից անանցանելի է դարձրել այն:
Նման սելավ գյուղում տարիներ առաջ էր եղել, բայց այս տարվանն աղետալի էր,-հիշում է Գայանե Առաքելյանը: Այն ժամանակ ջուրը գոմի միջով այգի էր լցվել, այս անգամվա ավերածություններն ու վնասները անհամեմատելի են: Ամեն ինչ ջրի մեջ են գտել, անգամ պոմպի շարժիչը: ֆինանսական հաշվարկ չի արել, բայց կորցրած պաշարը զգալի է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում