Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar mrcanak
A A
Հասարակություն

Ովքե՞ր են բժշկության ոլորտում լավագույնները (տեսանյութ)

«Համազգային վստահություն խորհուրդը» 9 տարի շարունակ ոլորտի առաջատար կազմակերպություններiն ու լավագույն մասնագետներին մրցանակ է շնորհում:

Այս անգամ «Համազգային վստահություն խորհուրդը» անդրադարձել է բժշկական ոլորտի լավագույն մասնագետներին և կենտրոններին։ Ուսումնասիրություններն իրականացվել են սոցհարցումների և փորձագիտական հետազոտությունների միջոցով։ Հարցումները անցկացվել են բժիշկների շրջանում, եւ նրանց ընտրությամբ որոշվել է ոլորտի առաջատարը։

Խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանի խոսքով՝ բժշկի աշխատանքը հասարակությանը ներկայացնելը շատ կարևոր է, քանի որ բժիշկներն այսօր պաշտպանված չեն։ Դա է պատճառը, որ իրենք ցանկացել են գնահատել և խրախուսել նրանց։

«Լավագույններին ընտրելիս մենք առաջնորդվում ենք ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլև կարևորվում են բժշկի մարդկային որակները և կատարված բարեգործությունները»։

Տարվա լավագույն բուժհիմնարկ ճանաչված Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը նշում է, որ մրցանակը պարտավորեցնող է, սակայն զարմանալի չէ, քանի որ Արտաշատի հիվանդանոցը 2018 թվականին հիմնովին վերանորոգվել է, համալրվել եվրոպական չափանիշներին համապատասխան բժշկական նոր սարքավորումներով, ինչպես նաև այստեղ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները։

Քսանութ անվանակարգերում տարվա լավագույնների կոչմանն արժանացան էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը,  վիրաբույժ Գագիկ Հեբոյանը, հոգեբան Նարինե Պետրոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բլբուլյանը, օրթոդոնտ Արթուր Փափազյանը և այլոք։