Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562574838,6539 (1)
A A
Հասարակություն

11-ամյա աղջիկը մեքենայից գողություն է արել

Հուլիսի 6-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում թիվ կայանել է մեքենան, մտել խանութ, այնուհետև դուրս է եկել և տեսել, որ մեքենայից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել է ոսկյա զարդեր և գումար:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վարկած առաջ քաշվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հրազդանցի 11-ամյա մի աղջիկ:

Նա հրավիրվել է բաժին, մանկավարժի ներկայությամբ տվել է բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը և բաց թողնվել:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է:
Նախապատրաստվում են նյութեր: