Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Ուիմբլդոնում աչքի է ընկել «գուլիվեր» թենիսիստը (տեսանյութ)

Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ փուլում անակնկալ պարտվել է ամերիկացի Ռայլի Օպելկային՝ 2:3, չնայած մասնագետները չորս անգամ բարձր էին գնահատում առաջինի հաղթանակի շանսերը:

Հանդիպումից հետո լրագրողներն առաջին հերթին ցանկացել են պարզել, թե անակնկալ մատուցած թենիսիստը ինչո՞ւ հանդես չի գալիս Բասկետբոլի Ազգային Լիգայում: Բանն այն է, որ նրա հասակը 211սմ է:     

«Ինչո՞ւ եմ հանդես գալիս Ուիմբլդոնում, այլ ոչ թե բասկետբոլի լիգայում: Հետաքրքիր հարց է: Դա իմ ցանկությունն է: Ամեն օր ափսոսում եմ այդ առիթով: Ես սիրում եմ բասկետբոլ խաղալ, այն ինձ դուր է գալիս: Այժմ հազվադեպ եմ խաղում, բայց տանն ամեն օր փորձում եմ գնդակը նետել զամբյուղի մեջ: Ես, սակայն, քոլեջում բասկետբոլ չեմ խաղացել», - պատասխանել է աշխարհի ամենաբարձրահասակ թենիսիստը:

Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ փուլում Ռայլի Օպելկան կհանդիպի կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ, ում հասակը 196 սմ է: