Ֆրենկ Լեմփարդը` «Չելսիի» գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրենկ Լեմփարդը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր:
Ֆրենկ Լեմփարդը, որը 2001-14թթ հանդես է եկել «ազնվականների» կազմում եւ հանդիսանում է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (211 գոլ), անցած տարի գլխավորում էր «Դերբի Քաունթի» թիմը, որը դուրս էր եկել Չեմպիոնշիփի առաջնության եզրափակիչ, սակայն Պրեմիեր լիգայի ուղեգրի համար վճռորոշ խաղում պարտվել էր «Աստոն Վիլային» (1:2):
Ըստ նախնական տվյալների՝ «Չելսին» 4,5 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում պետք է վճարի «Դերբիին»: Անձամբ Լեմփարդը տարեկան կստանա 4,5 մլն ֆունտ ստեռլինգ:
Լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատավարձը կազմում էր 6 մլն ֆունտ: