Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130693
A A
Հասարակություն

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը մերժեց փաստաբանական խմբի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ թվելով նրա մոտ առկա մի քանի տասնյակ հիվանդությունները։

Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Մանվել Գրիգորյանի առողջության փորձաքննության վերաբերյալ։ 

Դատավորը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ կայացնելու մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այն կհրապարակվի ժամը 16:00-ին։

Խոսքը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին է, որը պետք է եզրակացություն տա ԵԿՄ նախկին նախագահի առողջական վիճակի վերաբերյալ։ 

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել։