Բացել լրահոսը Փակել լրահոսը
01-1089
A A
Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը հանդիպեցին Կորեաների սահմանազատման գծում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդանշանակորեն հատել է զինվորական սահմանազատման գիծը և Հարավային Կորեայից մտել է Հյուսիսային Կորեայի տարածք: Այսպիսով, նա ԱՄՆ առաջին նախագահն է, որ մտել է Հյուսիսային Կորեայի տարածք:

Այս մասին հաղորդում է CNN-ը:

Թրամփին Կորեաների սահմանազատման գծում ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ սեղմելով ԱՄՆ նախագահի ձեռքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է Վաշինգտոն: