Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցում էր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը։
«Սահմանային իրավիճակն ինչպիսին էլ լինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը։
Խոսակցություններ են շրջանառվում, որ ԵԿՄ նախագահը պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել, սակայն նա հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի։
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին՝ նա ասաց, որ հայ ժողովուրդը ստիպեց Ադրբեջանին ձեռքները հեռու պահել, ոտնձգություն չանել հայկական սահմանների նկատմամբ։
«Դա մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին», - ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում