A
A
Դուբայի առաջնորդի կինը փախել է՝ մոտ 40 միլիոն դոլար վերցնելով
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայի ղեկավար Մոհհամեդ բին Ռաշիդի կինը՝ արքայադուստր Հայան փախել է ամուսնուց՝ իր հետ վերցնելով գրեթե 40 միլիոն դոլար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Sun-ին։
Նշվում է, որ կինն անհետացել է դեռեւս փետրվարի սկզբին։ Որոշ տեղեկություններով՝ նա թաքնվում է Գերմանիայում, իր երկու երեխաների հետ՝ 11-ամյա դստեր եւ 7 տարեկան որդու հետ։
Նշվում է, որ նա Գերմանիայից ապաստան է խնդրել եւ ապահարզանի դիմել։
ԶԼՄ-ները նշում են, որ սա դարձել է Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների փոփոխության պատճառ։ Դուբայի առաջնորդը պահանջել է Գերմանիայից վերադարձնել իր ընտանիքին, սակայն Գերմանիան նրանց չի հանձնել։