Բացել լրահոսը Փակել լրահոսը
05 photo
A A
Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Արտաքին եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի՝ Ռուսաստան , Էնդրյու Շոֆերի՝ ԱՄՆ, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

ԵԱՀԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լայչակին ներկայացվել է հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին։

Համանախագահները նաեւ տեղեկացրել են մարդասիրական հարցերում առաջընթացի մասին, այդ թվում ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ  գերիների փոխանակման մասին։

Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել համանախագահների աշխատանքին, լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին։

Անդրադառնալով բանտարկյալների փոխանակմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է․

«Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլըը, որը ցույց է տալիս, որ երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների՝ հակամարտության հետեւանքով տուժածների համար»:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են մեկական գերիներով։։