A
A
Եվրոպական խաղեր. Գուրգեն Մադոյանը պարտվեց Ադրբեջանի պատվիրակին
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկրորդ կորուստը կրեց:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկ Լորենսո Սոտոմայորին։
Այսօր իրենց առաջին մարտերը կանցկացնեն նաեւ 75կգ քաշային Արման Դարչինյանը եւ 81կգ քաշային Գոռ Ներսեսյանը:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը պայքարից դուրս էր մնացել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: