A
A
Կոտայքի մարզում տան լոգարանում հայտնաբերվել է 26-ամյա աղջկա, իսկ հյուրասենյակում՝ 30-ամյա տղայի դի. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկում դիեր կան,գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 26-ամյա Անի Հ.-ի և 30-ամյա Լևոն Ա.-ի դիերը։ Անի Հ.-ն հայտնաբերվել է լոգարանում, իսկ Լևոն Ա.-ն՝ հյուրասենյակի հատակին։ Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Անի Հ.-ն և Լևոն Ա.-ն մահացել են շմոլ գազից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում