Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեզ չեմ գովացել, որ սապոն չդնեմ Ձեր ոտքի տակ. ԲՀԿ-ական (տեսանյութ)

Ընդդիմությանը լծակներ տալու մասին գործադիրի ղեկավարը դեռ պատգավոր եղած ժամանակ է հայտարարել: Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը.

«Ինչի եք ընդդիմությանը խմբակցություն ունենալու իրավունք տվել՝ ձևական: Վարչապետ առաջադրելու իրավունք տվեք, եթե դրանից էլ զրկեք, միգուցե թույլ տաք մենք գանք խորհրդարան, միգուցե թույլ տաք մենք ավագանիում առաջադրվենք»:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իշխանությանը ասել է՝ ձեր արածը բանի պետք չի, տվեք մեզ լծակ, որ կարողանանք իրացնել:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԱԺ-Կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ տարիներ շարունակ առաջ նա բարձրաձայնել է, որպեսզի կառավարման վերահսկիչ որոշ գործառույթներ պետք է փոխանցվեն ընդդիմությանը։ Պատգամավորը գործադիրի ղեկավարին հարցրել էր՝ իսկ հիմա պատրա՞ստ եք Ձեր տարիների պայքարն իրականացնել և օրինակ՝ Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը։

Անդրառանալով Սերգեյ Բագրատյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ չի հիշում, որ երբևէ խորհրդարանում խոսել է ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում: