Վարդգես Գասպարին գիտի՝ ում է պետք մեղադրել սպանությունների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր թույլ չեն տվել մտնել Վերաքննիչ քրեական դատարան: Գասպարին այս հարցում խնդիր չի տեսնում, բայց եւ զարմանում է, որ Մարտի մեկի տասը զոհերի նկարներով պաստառը անհանգստացնում է Քոչարյանին սատարողներին:
«Քոչարյանին սատարողները պարբերաբար հնչեցնում են, որ Մարտի մեկի տասը զոհերի հարցով սխալ հասցեով եմ եկել, որովհետեւ ես ուղիղ իրենց դիմեցի՝ քոչարյանականներին եւ ասացի՝ դուք եք գնդակահարել իմ հարազատներին: Թե ինչքանով է հասցեատերը ճիշտ կամ սխալ, միայն կարող եմ վկայակոչել հետեւյալը՝ մայիսի 13-ին Նոր Նորքի դատարանի առջեւ, օրը ցերեկով, տասնյակ տեսախցիկների առջեւ, բոլորը տեսան, թե քոչարյանականներն ինչ ագրեսիվ կերպով հարձակվեցին, իմ պաստառը գողացան եւ հարվածեցին ինձ: Երբ քոչարյանականները օրը ցերեկով, տասնյակ տեսախցիկների առաջ այդպես են վարվում, ես չեմ էլ կասկածում, որ մարտի մեկին՝ մթան քողի տակ, ինչ են արել իմ հարազատների հետ: Սա ուղղակիորեն լկտիության չափ ու սահմանն անցնելն ա, որ իրենք այլ հասցե են մատնացույց անում, որ պետք է մարդասպաններին փնտրեմ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստը:
Պարոն Գասպարին համոզված է, որ շատ ճիշտ հասցեով է եկել. «Մարդասպանները Քոչարյանը եւ քոչարյանականների մեջ են»,-եզրափակեց նա: