Իրավունքի հետքերով #9 Հայաստանում 15-17 տարեկան տղաների 52 տոկոսը ենթարկվում է բուլինգի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բռնությունն ու բուլինգը դպրոցներում կրթական համակարգի մտահոգիչ խնդիրներից են»,-ասում է «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ, «Վորլդ վիժն Հայաստանի» երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը։ Ըստ մասնագետի՝ հայաստանյան դպրոցներում տարածաված է բռնությունն ու բուլինգը հասակակիցների միջև։ Այն կարող է պայմանավորված լինել արտաքին տեսքով, սոցիալական դիրքով, հաշմանդամությամբ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելով։ Բուլինգի հետևանքը բացասական ազդեցություն է ունենում կրթության վրա։ Բուլինգի ենթարկվող երեխաները կորցնում են հետաքրքրությունը ուսման նկատմամբ, խուսափում են դպրոց հաճախել, շփվել հասակակիցների հետ։ Նրանց մոտ դիտարկվում է ընկճախտ, գնահատականների կտրուկ անկում։ Այս ամենը պետք է ազդակ լինի ծնողների համար, որ երեխան խնդիրներ ունի։ Ստիպողաբար դպրոց տանելով, ցածր գնահատականների համար պատժելով՝ հարցը չի լուծվում։ Այստեղ կարևոր է ծնողի, ուսուցչի և հոգեբանի համատեղ աշխատանքը, որպեսզի այս խնդիրները դպրոցներում բացառվեն։ 2016 թվականին անցկացված «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի ազգային հետազոտության» համաձայն՝ վերջին 12 ամսվա ընթացքում առնվազն 2 անգամ ֆիզիկական կռիվների մասնակցել է 11-15 տարեկան տղաների 27% և աղջիկների 6%-ը, իսկ 15-17 տարեկան տղաների 52%-ը: Մանրամասները՝ տեսանյութում։