Բացել լրահոսը Փակել լրահոսը
dahk
A A
Հասարակություն

Դատական պրիստավի հետ հանդիպումն ամփոփվել է

Հարկադիր կատարման ծառայությունում այսօր շարունակվել են եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական  պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակության հետ հայ գործընկերների աշխատանքային քննարկումները:

Այսօր կայացած երկկողմ հանդիպման արդյունքում հայ և ռուս գործընկերները պայմանավորվել են մոտ ապագայում քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման գործող մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը Ռուսաստանում ներդնելու վերաբերյալ:

Բարձր գնահատելով երկու համանման ծառայությունների երկարատև համագործակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ ՀակոբՀակոբյաննանդրադարձել է գործընկեր կառույցի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այլև արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվելնաև կողմերին հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում առավել ընդլայնված ձևաչափով հանդիպում-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ռուս գործընկերները Ծառայության ղեկավարին հրավիրել են մասնակցելու առաջիկայում Մոսկվայում կայանալիք միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ Երևանում արձանագրված արդյունքներիշուրջ կողմերն առավել առարկայական պայմանավորվածություններ ձեռք կբերեն:

Աշխատանքային քննարկումներից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ՀակոբՀակոբյանիուղեկցությամբռուսգործընկերներնայցելելեննաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն