Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Չորս երգիչ՝ չորս մրցանակ. «Տենոր» ի ոսկե ձայները (տեսանյութ)

Ռոսինիի ծննդավայր Իտալիայի Պեզարո քաղաքում «Չիտա դի Պեզարո» վոկալիստների միջազգային մրցույթում Հայաստանը տարբեր տարիքային խմբերում ներկայացրած չորս երգիչները վերադարձել են առաջին և երկրորդ մրցանակներով:

Հայաստանյան կազմակերպիչ, «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի խոսքով,  իրենց նպատակն է օգնել ու միջազգային բեմերում ներկայացնել լավագույն երիտասարդ կատարողներին: Լսումներ են անցկացնում ոչ միայն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնում, այլև Հայաստանի երաժշտական դպրոցներում, ընտրում շնորհալիներին:

«Չիտա դի Պեզարո» -ի մրցույթի ժյուրիի կազմում էր հանրահայտ երգիչ Լուչանո Պավարոտիի այրին, որը հիացած էր հայ երգիչների ձայներով»,- ասում է կազմակերպիչը:

Իր տարիքային խմբում առաջին մրցանակին արժանացած տասնիննամյա Լիլիթ Դավթյանի համար սա առաջին մրցույթը չէ: 2016-ին Եկատերինբուրգում երգիչ կատարողների մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի, իսկ երկու տարի անց Գերմանիայում կայացած մրցույթում՝ առաջին մրցանակի:

Հունիսի 15-ին Թբիլիսիում կայանալիք «Նոդար Անդգուլաձեի» անվան միջազգային մրցույթում «Տենոր» ասոցիացիան կներկայանա է հայ երիտասարդ երգիչների նոր կազմով: