Ինչո՞վ է հայտնի Դանիել Իոաննիսյանն ըստ Ալեն Սիմոնյանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դատի կտա Fip.am-ին, եթե կայքը չհերքի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով հոդվածը։ «Եթե ինքը արհեստավարժ ու անաչառ է, թող բարի լինի ներողություն խնդրի հրապարակայնորեն, միգուցե դա իր ընկած վարկանիշը բարձրացնի», - նկատեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակը միտում է տեսնում, իր վերաբերյալ նման հոդված գրելու համար։ Այսօր նա փաստաթուղթ է հրապարակել, որում նշված է, որ 2018թ. հունիսի 8-ին նրա պլաստիկ քարտին բացվել է 16 000 ԱՄՆ դոլար վարկային գիծ։ «Եթե իրենք ինձ դիմեին ես կասեի, թե որտեղից եմ վերցրել։ Իրենք հարցումներ են ուղարկել ճանապարհային ոստիկանություն, փորձում են մեքենայիս գինը պարզել, սա ինչ է, եթե ոչ հետապնդում», - ասաց նա։
ԱԺ փոխխոսնակը քննադատեց Դանիել Իոննիսյանին, նշելով, որ նրա գործունեությունը անլուրջ է։ «Ինչո՞վ է հայտնի Դանիել Իոաննիսյանը` թերի ներկայացրած ընտրական օրենսգրքով, որը ես փորձում էի պաշտպանել դրա քաղաքական իմաստը և դպրոցի տնօրենների հեռախոսազանգով, ուրիշ ինչո՞վ»։