A
A
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա մասնավորապես մեղադրվում է քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելու եւ պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ։