Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport liga tesuch
A A
Սպորտ

ՀՖՖ Տեխնիկական տնօրենը՝ չեմպիոնների լիգայի եզրափակչի տեսուչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպման տեխնիկական տեսուչ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խինես Մելենդեսը մրցավայր մեկնելուց առաջ կիսվել է խաղից սպասվող իր ակնկալիքներով:

«Եզրափակչում «Բարսելոնային» էի սպասում: Կուզեի Մեսիին հանդիպել, բայց «Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ: «Տոտենհեմը» եւս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի», - ասել է իսպանացի մասնագետը: