Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Հայաստանում այդպիսի բժիշկ չկա, որ ինձ շաքարի համար բուժած չլինի».Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է  գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Դատական նիստերի դահլիճում են նաև Մանվել Գրիգորյանը և Նազիկ Ամիրյանը։  Այս պահին ընդմիջում է։

Մինչ այդ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ իր հիվանդությանը։

1990-ական թվականներից հոսպիտալից սկսել եմ բուժվել,- դատական նիստի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանը։

«Հայաստանում այդպիսի բժիշկ չկա, որ ինձ շաքարի համար բուժած չլինի», - ընդգծեց նա։

ԵԿՄ նախկին նախագահն ասաց, որ 30 տարի է՝ ինչ հիվանդ է և դա կարող են փաստել փաստաթղթերով ու հիվանդությունների վերաբերյալ պատմություններով։

, Նազիկ Ամիրյանն ու Մանվել Գրիգորյանն ասացին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում։

Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը՝ դատարանը նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 4-ին ժամը 12:00-ին և այդուհետ յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 12:00-ին։

Նախորդ նիստին Նազիկ Ամիրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայտնաբերված զենքերն օրինական են եղել։

Այն հարցին, թե ի՞նչ զենքերի մասին է խոսքը, Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ, ըստ երևույթին, խոսքն այն զենքերի մասին է, որոնք օրենքով սահմանված կարգով որպես պարգև տրվել են երկրի ղեկավարների, տարբեր գերատեսչությունների կողմից։

«Իսկ թե ով որտեղից ինչ է բերել, ինչ է հայտնաբերել, դրանք արդեն ընթացքում կպարզաբանենք»,-ասաց նա։