Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախյան ազատամարտի մասնակիցը արտասանում է «Աբու-Լալա Մահարի» (տեսանյութ)

Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակների  կապակցությամբ քաղաքացիները շարունակում են այցելել Հաղթանակի զբոսայգի: Արցախյան ազատամարտի մասնակից, 79-ամյա Զավեն Հարությունյանը Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Պոլիտեխնիկ ինստիտուտի ռազմական ամբիոնի հրետանային գործի դասախոս: Պատերազմին իր մասնակցությունը խիստ անհրաժեշտ է համարում, իր բնորոշմամբ՝  եղել է կատարյալ մասնագետ:

«3 տարի կռվել եմ Արցախում, և, որ ղեկավարի հետ եղել եմ, բոլորը գոհ են մնացել»,- նկատում է նա:

Հայրենիքին ծառայելու գործը միայն Զավեն Հարությունյանինը չի եղել, պապը, հայրն ու հորեղբայրներն էլ են այդ  գործում առաջատար եղել:

Հարցին, թե ի՞նչ է ցանկանում Հայաստանին ու հայ ժողովրդին, արցունքն աչքերին Զավեն Հարությունյանը  մեջբերում է Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմից մի հատված ու ցանկություն հայտնում, որ Հայաստանի ճանապարհները փակվեն,  որոնք հայերին ուղարկում են օտար երկրներ:

Կանգնիր, քարավան, ինձի կթվա,

Թե հայրենիքես ինձ մարդ կկանչե,

Բայց լուռ է շուրջս ու շշուկ չկա,

Օտար, ամայի այս անապատում....

«Ինչքան էլ հարուստ լինեն, նրանք օտար են մեզ»,- արտասանում է  Զավեն Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: