Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում (տեսանյութ)

Վարչապետը այսօր  Հանրային ռադիոյում  էր, գնացել էր շնորհավորելու  ռադիոյի օրը:Վարչապետին հյուրընկալվել է «Ռադիոլուր»-ի տաղավարում:

Նիկոլ Փաշինյանը հիշեց , որ մեկ տարի առաջ  նույն սենյակում էր գտնվում, ինչ հիմա: Այն ժամանակ՝ հեղափոխության օրերին ներխուժել է ուղիղ եթերի համար, բայց չստացվեց, իսկ այսօր եկել է այստեղ, որ ավարտին հասցնի կիսատ թողած գործը:

Մեկ տարի առաջ Հանրային ռադիոյի դուռը վնասելուց հետո մինչև այսօր դուռը չէր վերանորոգվել: Վարչապետը մտնելով Հանրային ռադիոյի շենք՝  փորձեց այդ գործը անել:

Նիկոլ Փաշինյանը նշեց,  որ այսօրվա այցը Հանրային ռադիո սիմվոլիկ նշանակություն ունի, այն է՝ «վերադարձ Հանրային ռադիո»  և դռան նորոգումը:

 Խոսելով վաղը կայանալիք  մամուլի ասուլիսի մասին վարչապետը ասեց, որ չի ցանկանում շատ բան ասել, որովհետև շատ երկար կտևի, բայց ասուլիսին բավականին տվյալներ է պատրաստվում հրապարակել տարբեր  ոլորտներում աշխատավարձերի բարձրացման, տնտեսական հեղափոխության հետ կապված: Իսկ ասուլիսի ընթացքը կախված կլինի լրագրողների հարցերից: