Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kargapahakan
A A
Սպորտ

ՀՖՖ-ն տուգանել է «Փյունիկին», «Բանանցին», «Արարատին» եւ «Շիրակին»

Մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Փյունիկ» ակումբը 20 հազար դրամով տուգանվել է «Ալաշկերտի» հետ հանդիպման նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցիչ չներկայանալու համար:

Նույնպիսի տուգանք պետք է վճարի նաեւ «Բանանց» ակումբը, քանի որ «Արցախ ՖԱ»-ի հետ հանդիպման ժամանակ խաղադաշտի կենտրոնում նկարված են եղել ակումբի լոգոները:

«Արարատ» - «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակահ մարզադաշտում կարգուկանոն չապահովելու, մրցավարների հասցեին անհարգալից արարքներ թույլ տալու համար ՀՖՖ-իկարգապահական կոմիտեն «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել է 10000 դրամով:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 30000 դրամով այն բանի համար, որ առաջին խմբի «Գանձասար-Կապան-2» - «Շիրակ-2» հանդիպմանը չի նկարահանել խաղը: «Շիրակ-04» թիմի մարզիչ Արտակ Ադամյանը որակազրկվել է 2 խաղով՝ ոչ սպորտային արարքի եւ վիրավորանքի համար, իսկ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել եւս 20000 դրամով: