A
A
Լյու Շիվենը՝ սեղանի թենիսի նոր «թագուհի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲուդապեշտում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում կայացել է կանանց եզրափակիչը:
2016թ օլիմպիական չեմպիոն, չինուհի Լյու Շիվենը, 4:2 հաշվով հաղթել է իր հայրենակից Չեն Մենին եւ առաջին անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցանակային երրորդ տեղերը զբաղեցրել են չինուհիներ Դին Մինն ու Վան Մանյուն:
Այսօր տեղի կունենա տղամարդկանց եզրափակիչ խաղը: Շվեդ Մատիաս Ֆալկն ուժերը կչափի օլիմպիական եռակի չեմպիոն, չինացի Մա Լունի հետ: