«ԱլԳ Քաղաքացիական հասարակության հաքաթոն 2019»-ի համար գրանցումն արդեն սկսված է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող քաղաքացիական հասարակության ակտիվիստները, վեբ-դիզայներներն ու տեխնոլոգիական ոլորտի մասնագետները հնարավորություն ունեն մասնակցելու «ԱլԳ Քաղաքացիական հասարակության հաքաթոն 2019»-ին, որը տեղի է ունենալու ս.թ. հունիսի 14-ից 16-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության կողմից կազմակերպված միջոցառումը կհամախմբի 60 մասնակցի՝ թվային լուծումների և ծրագրային ապահովման նախագծերի վրա աշխատելու նպատակով, որոնք հնարավորություն կտան քաղաքացիական հասարակությանը նպաստել իրենց երկրներում բարեփոխումներին ու ժողովրդավարական փոփոխություններին, ինչպես նաև օգնել քաղաքացիներին՝ մասնակցելու որոշումների կայացմանը:
Հաքաթոնի ընթացքում մշակված լավագույն գաղափարը կառաջադրվի Քաղաքացիական հասարակության թվայնացման մրցանակի համար ու կստանա մինչև 10.000 եվրոյի աջակցություն՝ դրա լիակատար զարգացման և գործարկման համար: