A
A
Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենթուսից»
Աջակցիր «Ա1+»-ին«Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը լքի ակումբը: Այդ մասին հայտնում է Sport.es-ը, հղում անելով իտալական La Repubblica թերթին:
Աղբյուրի համաձայն, պորտուգալացի ֆուտբոլիստը չափազանց հիասթափված է չեմպիոնների լիգայում թիմի ելույթներից, քանի որ քառորդ եզրափակիչ փուլում զիջել է Հոլանդիայի «Այաքսին» (1:1, 1:2): Այդպիսով, Ռոնալդուն վերջին 9 տարիների ընթացքում առաջին անգամ չի մասնակցելու լիագյի կիսաեզրափակիչ փուլին:
34-ամյա հարձակվողը չի պատրաստվում լքել թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն պատրաստ է դա անել 2020թ ամռանը, պայմանագրի ավարտից երկու տարի առաջ: