Բացել լրահոսը Փակել լրահոսը
Still0418_00000
A A
Հասարակություն

Պետությունն այլևս չի ֆինասավորի չորս մանկապատանեկան պարբերականները (տեսանյութ)

Մանկապատանեկան  չորս պարբերականների խմբագիրներ ահազանգում են , որ վտանգված է իրենց  գործունեությունը: «Կանչը», «Ծիծեռնակը», «Աղբյուրը» և «Խաբարբզիկը» չեն ստանա պետական ֆինասավորում, չնայած 1990 թվականից սկսած պետությունը պարտավորություն է վերցրել ֆինանսավորել մանկապատանեկան պարբերականները: 

Այս տարի բյուջեով ևս գումար հատկացվել է, սակայն  ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել և միակ չափորոշիչը էժան տպագրումն է եղել: Այսինքն` տենդերը հաղթելու են այն պարբերականները, որոնք քիչ բյուջեով ծրագիր կներկայացնեին:

7 պարբերականներից 4-ը դուրս են մնացել, դրանք են՝ «Կանչը», «Ծիծեռնակը», «Աղբյուրը» և «Խաբարբզիկը»:

Խմբագիրների խոսքով դուրս են մնացել այն պարբերականները, որոնք խմբագրակազմ ունեն, որոնք բարձրակարգ կրթություն ունեցող լրագրողներ ունեն և իրենց կազմում ունեն հեղինակներ, ոչ թե  համացանցից վերցված նյութեր են տպագրում։

«Երբ տենդերի պայմանները հայտարարվեցին, և երբ ես տեսա որ հաղթելու է ամենաէժանը, ես իմ գործընկերներին առաջարկեցի, որ եկեք բողոքենք, որովհետև սա ճիշտ չափորոշիչ չէ: Որովհետև մարդը կարող է մի հոգով լինել «խմբագրություն»՝ տանը նստած, գրասեղանի առաջ հրատարակի: Ինքը ո՛չ տարածքի խնդիր ունի, ո՛չ աշխատողի խնդիր ունի , ո՛չ հոնորարի»- ասում է «Խաբարբզիկ» -ի գլխավոր  խմբագիր Ռուզաննա Բաղդասարյանը՝ հավելելով որ իրենք որակի մասին են ահազանգում:

Մանրամասները՝ տեսանյութում