A
A
Տավուշի մարզում շունը կծել է 2 հոգու, ինչից հետո սատկել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Տավուշի մարզի Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, ինչից անմիջապես հետո շունը սատկել է։
Տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է երեխայի ականջի հետին մասը), մյուսը՝ զինվորական (կծել է սրունքի հատվածը)։
Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։
Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժշկական հսկողության ներքո։
Շան գլուխը հետազոտելու նպատակով դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն