Բացել լրահոսը Փակել լրահոսը
1555170348306
A A
Պաշտոնական

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը (տեսանյութ)

Ապրիլի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի  ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

Երկուստեք կարևորվեց երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը  նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:

ԱԳ նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձան Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:

Նախարարները մտքեր փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը վերստին ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից: