Դավիթ Հովասափյանը կհանդիպի աշխարհի գործող չեմպիոնի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԲուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն մեր հունահռոմեական ոճի ըմբիշները:
55 կգ քաշային կարգում հանդես եկավ Ռուդիկ Մկրտչյանը որակավորման 1-ին փուլում կմրցի վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը պայքարը կսկսի նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ մարտով:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում, առաջին գոտեմարտը կանցկացնի հոլանդացի Մարսել Ստերկենբուրգի հետ:
87 կգ քաշային, աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի առաջին մրցակիցը Ֆինլանդիայի ներկայացուցիչ Տոնի Հեիկի Հերման Մետսոմաեկին է: Մեր ծանր քաշային Դավիթ Հովասափյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Սեմյոնովի հետ մենամարտով:
Մրցումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին: