Բացել լրահոսը Փակել լրահոսը
Movsesian-round-3
A A
Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռեյկյավիկ Օփենի առաջատարներ (տեսանյութ)

Իսլանդիայում ընթացող շախմատի Ռեյկյավիկ Օփեն-2019 միջազգային խոշոր մրցաշարում, որին մասնակցում են 32 երկրների 239 շախմատիստ, Հայաստանը  ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը շարունակում են հաջող հանդես գալ:

Կայացած չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում են 9 շախմատիստ, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Նրանց թվում են նաեւ Սերգեյ Մովսեսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք ընթացիկ տուրում հանդիպեցին իրար հետ եւ գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին: Իսկ ահա Տիգրան Լ. Պետրոսյանը, որը սեւերով հաշտություն էր կնքել նորվեգացի Յոհան Սոլոմոնի հետ, 3 միավորով բաժանում է 10-38-րդ տեղերը:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կմրցի իսլանդացի գրոսմայստեր Հանես Գուստավսոնի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով կխաղա շվեդ շախմատիստ Նիլս Գրանդելիուսի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի միջազգային վարպետ Քուենտին Լոյսոյի հետ: