Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal 11.04.
A A
Սպորտ

«Արսենալի» երեք խաղացողներ կարող է բաց թողնեն «Նապոլիի» հետ խաղը

Լոնդոնի «Արսենալը» կադրային լուրջ խնդիրների առաջ է հայտնվել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Նապոլիի» հետ անդրանիկ խաղից առաջ:

Ինչպես հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, վերոնշյալ խաղում դեռեւս հարցականի տակ է պաշտպան Լորան Կոսյելնու, կիսապաշտպան Գրանիտ Ջակայի եւ առաջատար հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասնակցությունը:

«Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ պատրաստվում է առաջիկա խաղին, որը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին, անգլիական թիմի հարկի տակ: Պատասխան հանդիպումը նախատեսված է ապրիլի 18-ին, Նեապոլում: