Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարիամ Ավագյան, Գայանե Մախմուրյան
A A
Հասարակություն

Մարաղան 130 տարվա ցեղասպանական ընթացքի մի դրվագն է. Մ. Ավագյան (տեսանյութ)

130 տարի մեր բնօրրանում մեր նկատմամբ ընթանում է ցեղասպանություն, և Մարաղան այդ 130 տարվա ցեղասպանական ընթացքի մի դրվագն է. ասում է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։  Ավագյանը նշում է, որ դեպքերի ականատեսները Մարաղայում տեղի ունեցածը բնորոշում են որպես ցեղասպանություն։

1992 թվականի ապրիլի 9-ի գիշերը, համակարգողի խոսքով, Ադրբեջանը սկսել էր հրետակոծել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Մարաղա գյուղը, այնուհետև ապրիլի 10-ի առավոտյան ներխուժել էր գյուղ։ Իսկ ինքնապաշտպանական ուժերը տեսնելով, որ չէին կարող դիմագրավել թշնամուն, ավելի քան 4500 բնակչության հետ լքել էին գյուղը։ Մի փոքր մասը չէր կարողացել հեռանալ, Ավագյանի փոխանցմամբ, և երբ հատուկ ջոկատայինները ետ էին վերադարձել Մարաղա, փողոցներում գտել էին մոտ 100 տանջահար արված դիակ, մոտ 60 անձ գերեվարվել էր, որի մի մասին հետագայում հնարավոր եղավ փոխանակել, իսկ մյուս մասին՝ ոչ։      

1988 թվականից սկսած, պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան Գայանե Մախմուրյանի խոսքով, Հայաստանի քաղաքական խաղաղ քայլերին ադրբեջանական կողմի պատասխանները եղել են Սումգայիթի ջարդերն ու էթնիկ զտումները, Մարաղայի ցեղասպանությունը և կոտրածների այլ դրվագներ։ Իրավիճակը վերլուծելով՝ պատմաբանն ասաց, որ երբ որ մեկի մոտ դիմացինին ոչնչացնելու միտում չկա, շատ դժվար է հասկանալ, որ դիմացինն է ուզում ոչնչացնել։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Մարիամ Ավագյանը նշում է, որ պատմաբան, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի փոխանցմամբ, մի առիթով Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմի վրա համանախագահող պետությունների կողմից ճնշում է գործադրվել, որ մինչև 1991 թվականը տեղի ունեցած իրողությունները չպետք է արծարծվեն բանակցային գործընթացում։

Խոսելով Արցախյան պատերազմի օրերին ազատագրված հողերի մասին՝ պատմաբան Գայանե Մախմուրյանն ընդգծեց, որ պետք է շատ հստակ յուրաքանչյուր շրջանի պատմությունը ներկայացնել և թե՛ պատմական, թե՛ իրավական տեսանկյունից օգտագործել։

 

Մանրամասները տեսանյութերում