A
A
Այս մարտին նախորդ մարտի համեմատ ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով
Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով: 2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018թ մարտին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր: 2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս:
| Ուղևորների թիվը 2018թ. մարտին | Ուղևորների թիվը 2019թ. մարտին | Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ | |
| <Զվարթնոց> | 175,605 | 188,946 | 7.6% |
| <Շիրակ> | 11,138 | 10,909 | -2.1% |
| Ընդամենը | 186,743 | 199,855 | 7% |