Անձրեւների պատճառով պղտորվել են Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը
Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում ապրիլի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը: Վեոլիա Ջրին վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը: Ստեղծված իրավիճակում «Վեոլիա ջուր» ընկերությունը ստիպված է եղել ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10։00 -ից Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը իրականացնել 4 ժամյա գրաֆիկով: Ջրամատակարարման գրաֆիկի վերականգման նախատեսվող ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ