A
A
Red Eagles-ը բողոքի ակցիա անցկացրեց «Փյունիկ» - «Լոռի ՖԱ» խաղում (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր տեղի ունեցող «Փյունիկ» - «Լոռի ՖԱ» հանդիպման ժամանակ Red Eagles ֆան-շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել խաղի ընթացքում: Հանդիպման 11-րդ րոպեին շարժման անդամները ծուխ են բաց թողել տրիբունայում, ինչպես նաեւ պաստառներ են պարզել՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականները: Հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվել է, սակայն շուտով վերսկսել է: