A
A
«Արագածը» Ա լիգայի եզրափակիչ 1-ին խաղում հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)
Այսօր կայացավ տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի 2018/19թթ մրցաշրջանի առաջին եզրափակիչ հանդիպումը: Նախկին «Միկա» մարզադահլիճում «Արագածը» հյուրընկալեց «Ուրարտու Վիվառոյին»: Հավասար պայքարում անցած հանդիպումն ավարտվեց խաղահրապարակի տերերի հաղթանակով՝ 83:79: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Ուրարտու Վիվառոյի» բասկետբոլիստ Արբեն Չամայը, որը վաստակեց 22 միավոր: Հաղթողների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Բրենդոն Հոլինսը՝ 21 միավոր: Հիշեցնենք, որ կանոնավոր առաջնությունից հետո «Արագած» - «Ուրարտու Վիվառո» դիմակայությունում հաշիվը 2:0 էր: Ա լիգայի եզրափակիչը տեղի է ունենում մինչեւ 5 հաղթանակ սկզբունքով: